Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել անքնությունը.news.am

Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել անքնությունը.news.am

Գիտնականները մուգ շոկոլադում բնական քնաբեր են հայտնաբերել: Դրա օգնությամբ հնարավոր է կայունացնել օրգանիզմի ներքին ցիրկադային ռիթմերը եւ գիշերը նորմալ քնել:

Էդինբուրգից գիտնականները պնդում են, որ սննդամթերքում մագնիումի` կարեւորագույն հանքանյութի պարունակությունն ազդում է մարմնի ցիրկադային ռիթմերի աշխատանքի վրա, որոնք կանխորոշում են քնի եւ արթնության ռեժիմի նորմալ աշխատանքը:

Հենց այդ պատճառով սիրելի քաղցրավենիքի կանոնավոր օգտագործումը կարող է մարդկանց օգնել հարմարվել ցերեկվա եւ գիշերվա հերթագայությանը, ինչը դրականորեն կազդի քնի որակի վրա: Նշենք, որ մագնեզիում շատ կա նաեւ այլ սննդամթերքում, ներառյալ` կանաչ տերեւային բանջարեղենը, ընկույզը, սերմերը, ձուկը, բակլայավորները, հատիկավորները, ավոկադոն, յոգուրտը, բանանը եւ չրերը: 

Շատ քչերը գիտեն, որ մագնեզիումը կարեւոր է մեր օրգանիզմի համար. այն ո՛չ միայն նպաստում է մարմնի յուրաքանչյուր հյուսվածքի աշխատանքին, այլեւ դրական ազդեցություն ունի իմունային համակարգի գործունեության վրա` կանխարգելելով որոշ ուռուցքներ եւ նվազեցնելով սրտի կաթվածների ռիսկը: Իսկ այժմ պարզվել է, որ մագնեզիումը նաեւ օգնում է վերահսկել ցերեկվա եւ գիշերվա բնական հերթագայությունը:

Չնայած վաճառքում առկա է մագնեզիումով սննդային հավելումների բավականին մեծ քանակություն, փորձագետներն, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս այս հանքանյութի պակասը լրացնել բնական այնպիսի սննդամթերքի օգնությամբ, ինչպիսին մուգ շոկոլադն է: Չնայած բժշկությունը կարող է քնաբեր դեղերի մեծ զինանոց առաջարկել, դրանք բոլորը վտանգավոր կողմնակի ազդեցություններ ունեն, եւ տվյալ դեղերի ցանկացած բնական այլընտրանք շատ պահանջված կլինի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ